Մարոկկոն դադարեցրել է ավիահաղորդակցությունը Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետ

Մարոկկոն դադարեցրել է ավիահաղորդակցությունը Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետ

Մարոկկոն հոկտեմբերի 20-ից ժամանակավորապես դադարեցրել է ավիահաղորդակցությունը Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետ՝ պայմանավորված կորոնավիրուսի «դելտա» շտամի տարածումը կանխելու անհրաժեշտությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Մարոկկոյի կառավարությունը մինչև հոկտեմբերի 31-ը երկարացրել էր արտակարգ սանիտարական դրությունը, որը երկրում գործում է 2020 թվականի մարտի 20-ից: