Նախագիծը այս տեսքով կարող է նպաստել մեդիադաշտը մաքրելուն. Աշոտ Մելիքյան

Նախօրեին ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՔՊ-ի ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանել, որ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկատվությունը տարածելու դեպքում լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից։ Սա կարո՞ղ է զսպաշապիկ լինել լրատվադաշտի համար։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ: