Ճապոնիայում տեղի է ունեցել Ասո հրաբխի ժայթքում

Ճապոնիայում տեղի է ունեցել Ասո հրաբխի ժայթքում

Ճապոնիայի Կումամոտո հարավարեւմտյան պրեֆեկտուրայում տեղի Է ունեցել Ասո հրաբխի ժայթքում: Այդ մասին, հաղորդել Է Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը: Ծխի եւ մոխրի սյունը բարձրացել Է 3500 մետր: Գրանցվել Է հրաբխային քարերի արտանետում 1 կիլոմետր տարածության վրա: Օդերեւութաբանները նախազգուշացնում են քարերի արտանետումների եւ մինչեւ 2 կիլոմետր տարածությամբ հրաբեկորաքարերի հոսքերի վտանգավորության մասին: Օդերեւութաբանները վտանգավորության մակարդակը հինգ հնարավորից բարձրացրել են մինչեւ երրորդ, ինչը նշանակում Է լեռանը մոտենալու եւ դրա վրա բարձրանալու արգելք: Հրաբխից 130 կիլոմետր հեռավորությամբ գտնվում Է «Իկատա» ատոմային Էլեկտրակայանը: Ասո հրաբուխը բաղկացած Է հրաբխային շղթայից, որոնցից ամենաակտիվը Նակադակեն Է: 2017 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ժայթքման ժամանակ մոխրի եւ ծխի սյունը բարձրացել Էր 2 հազար մետր: 1953 թվականին տեղի ունեցած ժայթքման ժամանակ քարերի արտանետումից տուժել Է 90 մարդ: 1958 թվականին ժայթքելու հետեւանքով 12 մարդ Է զոհվել քարերի արտանետման պատճառով, իսկ 1979 թվականին պայթյունանման ժայթքման ժամանակ զոհվել Է 3 մարդ: Այս ժամի դրությամբ տուժածների եւ վնասների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: