Թույլ էրդողանը ավելի վտանգավոր է Հայաստանի համար. վարկանիշը բարձրացնելու տարբերակներից մեկը պատերազմն է

Թուրքիայում սոցհարցումները վկայում են, որ իշխող քաղաքական ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը գնալով անկում է ապրում: Թուրքիայում ընտրույթունները նշանակված են 2023-ին բայց թուրք ընդդիմադիր գործիչները, արտասահմանցի վերլուծաբաներն արդեն խոսում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր պարտության և հեռանալու մասին: Այս և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր «Առաջին Լրատվական»-ը քննարկել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ: «Թուրքիայում շատ դեպքերում ընտրությունները քաղաքական նպատակներից ելնելով առաջ են բերվել, այդ թվում հենց Էրդողանի օրոք: Հիմա շատերը խոսում են, որ ընտրական շրջանը Թուրքիայում կարող է լինել հաջորդ տարի: Քաղաքական առումով Էրդողանի վիճակն իսկապես շատ ծանր է, նույնիսկ խնդիրներ ունի կուսակցության ներսում: Բայց դա մեզ էլ պետք է մտահոգի, որովհետև մենք՝ հայերս, միշտ փորձել ենք պոկել մեզ համաշխարհային զարգացումներից և ապրել առանձին կաղապարի մեջ, այդպես չի լինում, իսկ Թուրքիայում, որն աշխարհագրորեն մեր մոտ և ուժեղ հարևանն է, ցանկացած զարգացում ազդելու է մեր վրա»,-ասաց Մանուկյանը: Մեր զրուցակիցը կարծում է, որ նույն Էրդողանի թույլ լինելը, որքան էլ պարադոքսալ հնչի, ավելի վտանգավոր է Հայաստանի համար. թույլ Էրդողանը միշտ փորձելու է փնտրել լեգիտիմությունը բարձրացնելու միջոցներ: «Հնուց եկած ճշմարտություն կա, որ վարկանիշը բարձրացնելու տարբերակներից մեկն էլ արագ և փոքր պատերազմն է»:   Առավել մանրամասն՝ տեսանյութում: