Մեզ համար անհասկանալի են ընտրության արդյունքները ․ Շիրակի մարզպետը՝ պարտության մասին

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր երեք լրատվամիջոցի հետ զրույցում մեկնաբանել է Գյումրիում իր պարտության պատճառը։ Հարությունյանը նշել է, որ իրենց համար անակնկալ էր մարդկանց ցածր մասնակցության հանգամանքը և այժմ իշխող ուժը քննարկում է պարտության պատճառները։ Նա հերքեց նաև այն պնդումները, թե կուսակցության ներսում եղել են բախումներ և նույնիսկ ծեծկռտուք։ Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նա կշարունակի պաշտոնավարել, Հարությունյանն ասաց, որ առ այս պահը շարունակում է կատարել իր պարտականությունները։   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում