Իշխանությանը հաջողվել է պարզ և թափանցիկ ՏԻՄ ընտրություններ անցկացնել. Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի համոզմամբ, օրերս ՀՀ 9 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունները կազմակերպվել են արդար ու թափանցիկ։ Նա նման կարծիք հայտնեց Հայ–ռուսական միջտարածաշրջանային 8–րդ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում։
Լրագրողներից մեկը Սանոսյանին հարցրեց՝ արդյոք Գորիսում և Գյումրիում այլ քաղաքական ուժերի հաղթանակը քննարկել են ՀՀ վարչապետի հետ, քանի որ լուրեր կան, թե վերջինս շատ դժգոհ է եղել։