Լիբանանից հեռացող հայերի հոսքերը պետք է ուղղել Հայաստան

Հինգշաբթի օրը Լիբանանի մայրաքաղաքում հրաձգության հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել: Հրաձգություններն ու բախումները տեղի են ունցել Հզբոլայի և նրանց կողմնակիցների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ։ Նրանք պահանջում են պաշտոնանկ անել քաղաքի նավահանգստում անցած տարվա ուժեղ պայթյունի պատճառները քննող գլխավոր դատավորին։Լիբանանի ներքին գործերի նախարարն ասել է, որ զոհերի մեջ գլխից խփված մարդիկ կան, նրանց վրա շենքերից կրակել են դիպուկահար զենքից։Զինվորականները զգուշացել են, որ կրակ կբացեն մարտական զենք օգտագործող ցանկացած մարդու վրա։ Նրանք խաղաղ քաղաքացիներին կոչ են արել դուրս գալ բախումների շրջանից։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանի հետ: