Գեղարքունիքի մարզպետարանից եկածները նախարարությունում նոր պաշտոններ են ստանում․ «Ժողովուրդ»

Գեղարքունիքի մարզպետարանից եկածները նախարարությունում նոր պաշտոններ են ստանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը նախարարության կարեւորագույն կադրերին նշանակում է Գեղարքունիքի մարզպետարանից եկածներին: Նախկին մարզպետը մարզպետարանի գրեթե ողջ կազմին` ընկեր, ծանոթ, հարազատներ, պաշտոնների է նշանակում ՏԿ նախարարությունում: Նա իրեն տեղակալ է նշանակել Նարեկ Մանուկյանին, որը Սանոսյանի հետ աշխատել է մարզպետարանում ու իր մտերիմ ընկերներից է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա էլ մարզպետարանից պատրաստվում են նախարարության համար աշխատակազմի ղեկավար-քարտուղար բերել: Նախարարությունում սպասումների մեջ են, քանի որ Սանոսյանի բերած գրեթե բոլոր կադրերը անփորձ են ու անտեղյակ ոլորտից, իսկ նշված պաշտոնը շատ կարեւոր է բոլոր գերատեսչությունների համար: Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ Սանոսյանն իր մտերիմ շրջապատում ասել է, որ նախարարությունում կադրային փոփոխությունները առաջիկայում շարունակելու է, քանի որ չի վստահում գործողներին: Մի խոսքով, Սանոսյանը առաջիկայում պատրաստվում է իր ղեկավարած գերատեսչությունը «մաքրել» թիմակից նախկիններից ու բերել իր համար հավատարիմներին: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։