Գորիսի հաղթանակը ոչինչ չի տա «Հայաստան» դաշինքին, բայց ՔՊ-ն լուրջ մտածելու առիթ ունի

ՏԻՄ ընտրություններում Գյումրիում, Մեղրիում եւ Գորիսում իշխող ուժը պարտվել է։ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվեց «Բալասանյան դաշինքին»․ ընդդիմադիր ուժը ստացել է քվեների 36,59 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է մոտ 30 տոկոսը։ Անցողիկ շեմը՝ 4 տոկոսը հաղթահարել է ևս 3 կուսակցություն։ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33.23 տոկոսը, մասնակցության ամենացածր տոկոսը Գյումրիում էր: Ինչի ցուցիչ է սա։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի հետ: