Սյունիքում քաղաքական լարում կա․ այնտեղ քաղաքական ընտրություններ էին

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երցյանը կարծում է, որ վերջնարդյունքում ՏԻՄ ընտրությունները կարող են փոխել քաղաքական դաշտի տրամաբանությունը։ Ասում է՝ լավ հնարավորություն կա նոր ուժերի համար ապագա համապետական ընտրություններից առաջ քաղաքական կշիռ ձեռք բերել։ Որպես օրինակ բերում է մի քանի նոր կուսակցությունների անուններ, որոնք այս ՏԻՄ ընտրություններում բավական լավ արդյունք են գրանցել։ Ըստ Երիցյանի՝ ի տարբերություն մյուս համայնքների, Սյունիքի մարզի որոշ համայնքներում ընտրությունները ավելի քաղաքական են, դրա համար էլ մասնակցությունը մեծ: