Վանոյի քաղաքական միջավայրը նրա հետ շատ վատ վարվեց․ նա սթափ գիտեր՝ ինչ է նշանակում պատերազմ, անկախություն

Կյանքի 75–րդ տարում  հոկտեմբերի 15–ին մահացել է ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանը։ «Առաջին լրատվական»-ի երեկոյան տաղավարում  թեմայի զրուցել են 88-ի առաջին իսկ օրերից Վանո Սիրադեղյանի հետ ճանապարհ անցած նրա ընկերների՝ «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի հեղինակ, գրող, հրապակախոս Վասակ Դարբինյանի և բանաստեղծ , թարգմանիչ, անկախ հանրապետության առաջին մշակույթի նախարար Հակոբ Մովսեսի հետ: