ԶԼՄ-ներն այնքան են հեռացել հանրային շահերին ծառայելու առաքելությունից, որ տեսանելի ապագայում մեդիադաշտը չի մաքրվի

ԶԼՄ-ներն այնքան են հեռացել հանրային շահերին ծառայելու առաքելությունից, որ տեսանելի ապագայում մեդիադաշտը չի մաքրվի

«Տեղեկատվական դաշտում խոսքի ազատության ամենալուրջ խնդիրը լրատվականների ծայրահեղ բևեռվածությունն ու քաղաքականացվածությունն է, քաղաքական ուժերի շահերը  սպասարկելու մեջ է,որի պատճառով զրկված են ազատ,օբյեկտիվ աշխատելուց: գաղտնիք չէ՝  մեզանում քաղաքական ուժերը իրենց վերահսկողության տակ գտնվող  լրարտվական միջոցներին տալիս են պատվեր, և տվյալ լրատվամիջոցը սկսում է զբաղվել ավելի շատ քաղաքական քարոզով, քան լրագրությամբ՝ սպասարկելով ոչ թե հանրային շահերը, ինչին կոչված են, այլ կոնկրետ քաղաքական ուժի, անձերի շահերը»,-«Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկատվական դաշտի իրավիճակի և հիմնական խնդիրների մասին կարծիք հայտնեց «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Պարոն Մելիքյանը համոզված է, որ  տեսանելի ապագայում այս հարցում դրական փոփոխություն դժվար է սպասել․ «Այս խնդիրը կարճ ժամանակում հաղթահարել չի լինի, որովհետև դրա համար անհրաժեշտ է նաև ձևավորվի հանրային, սոցիալական պահանջ՝ որակյալ լրատվական միջոցներ ունենալու, որոնք կապահովեն օբյեկտիվ, համակողմանի տեղեկատվություն, կապահովեն տարբեր տեսակետների հնչեցում, հակադրում, և ունկնդիրները, օգտատերերը հնարավորություն կունենան առանց ուղղորդման, ինքնուրույն մտածելու, վերլուծելու, տեսակետ կազմելու, և այդպիսով  հասարակական  թելադրանքով համակարգում տեղի կունենա որոշակի փոփոխություն, զտում։ Մյուս կողմից՝ իշխանությունը պետք է համարժեք քայլեր  իրականացնի՝ ստեղծի օրենսդրական նպաստավոր միջավայր, կարգավորող նախագծեր,  որպեսզի նպաստի  ազատ, անկախ, որակյալ մամուլի ինստիուտի կայացմանը»։ Հարցին,թե ինչ առաջնահերթ գործոններ են անհրաժեշտ, որ կարողանանք պատշաճ  տեղեկատվությամբ միջազգային հանրությանը հասկանալի, համոզիչ դարձնել մեզ, մեր խնդիրներն ու պահանջները, մասնավորապես Արցախի խնդրում, որը ամբողջական շերտերով արտահայտվեց 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան զարգացումների ընթացքում,և թե ինչու է մեր հակառակորդ երկիրը հաջողում այդ հարցում, Մելիքյանը նշեց, որ այստեղ մեր հիմնական խնդիրները արհեստավարժ,բանիմաց  մասնագետների, ռեսուրսների, միասնական ճակատով տեղեկատվության  համակարգման անկարողության մեջ է. «Պատերազմի ընթացքում քարոզչությունը որոշակի հմտություններ է պահանջում,իսկ Հայստանում  նման հմտության մասնագետների, եղած մասնագետներին վերապատրաստելու լուրջ խնդիր ունենք, պատրաստված կադրերն  էլ  ասպարեզից դուրս են, ինչը պատճառ դարձավ  44-օրյա պատերազմում նաև տեղեկատվական ճակատում պարտության. «Ցավով պիտի հիշատակեմ  ռուս խմբագրի խոսքերը, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանից ստացել է օրական 8 նյութ, իսկ  հայկական կողմից՝ ընդամենը 2 նյութ, որից մեկը ռուսական մամուլից արտատպում էր։ Սա շատ ցավալի և ամոթալի իրողություն է»։ Ըստ Մելիքյանի՝ տեղեկատվական պատերազմի համար իսկապես լուրջ, հատուկ պարաստվածություն է պետք։ Մենք պատրաստ չէինք ո´չ կադրերով,ո´չ ռեսուրսներով՝ այս կարգի և մասշտաբի պատերազմական տեղեկատվություն  օբյեկտիվ ապահովմանը։ «Պաշտոնական տեղեկատվությունը հեռու էր իրականությունից, որի արդյունքում առաջացավ հսկայական, բավականին լուրջ, դժվար հաղթահարելի  անվստահություն պաշտոնական լրահոսի նկատմամբ։ Վերջին օրերի ադրբեջանական տարբեր սադրանքների  թարմ հետքերով կուզենայի մատնանշել, որ եթե նկատեցիք, պաշտոնակաան տեղեկատվությունը ինչ-որ չափով ուշացավ,սակայն այնքան էլ չվնասեց, մեծ աղմուկ, դժգոհություն չբարձրացրեց, ինչ էլ կար՝ կարճատև և արագ վերականգնելի խնդիր էր, որովհետև  ավելի լավ է ուշացած, քան կեղծ, իրականությունից հեռու, չստուգված տեղեկատվություն տալ, թեև պետք է նշեմ, որ շատ անվստահելի, քաղաքական պատվեր կատարող ԶԼՄ-ներ կամ անհատներ փորձեցին այդ բացը լցնել դարձյալ  ապատեղետվությամբ»։ Անդրադարձ կատարելով մեդիա ոլորտի որակի բարելավմանը, կայունացմանը  ուղղված այսօրվա քայլերին,ընդհանուր քաղաքականությանը, Աշոտ Մելիքյանը պատասխանեց, որ  իրավիճակն այնպիսին է մեզ մոտ, որ ԶԼՄ-ի ճնշող մեծամասնությունը չի համապատասխանում տեղեկատվական էթիկայի տարրական սկզբունքներին։ «Այսօր շատ կարևոր է մշակել այնպիսի ռազմավարություն, որ մեդիագրագիտություն սովորեցնեն  դպրոցներում, հետո՝ համալսարաններում, որպեսզի այս առումով այլևս չունենանք անպաշտպան հասարակական մեծ հատված,որը պատրաստ է հավատալ   ամենաանհեթեթ, անհավանական ապատեղեկատվության, ակնհայտ սուտ, մանիպուլյատիվ լուրերի։ Անրադառնալով իշխանության օրենսդրական կարգավորումներին՝ պետք է նշեմ՝ դրանք չեն նպաստելու դաշտը մաքրել տեղեկատվական աղբից: Օրինակ՝ «Վիրավորանքը և զրպարտությունը» քրեականացնող օրենքը բավականին խոցելի է. խնդիրը կարգավորելու փոխարեն նոր խնդիր է ստեղծելու, բայց,  ի զարմանս մեզ, Սահմանադրական դատարանը այն համարեց սահմանադրական նորմերին համապատասխանող: Ըստ ինձ՝ այս օրենքում վիճելի կետերն այն են, որ կոնկրետ երկրորդ դրույթի  համաձայն՝ստացվում է՝ վիրավորանքից, հայհոյանքից, զրպարտությունից պաշտպանված մարդկանց խմբերը՝ հանրային կամ տեղական պաշտոններ զբաղեցնողները, նաև լրագրողները արտոնյալ  են մյուս քաղաքացիների համեմատ։ Հաջորդ վիճելի կողմը այն է, որ այս օրենքով հստակ սահման չկա վիրավորանքի, զրպարտանքի և սուր քննադատության միջև»։ Մելիքյանի կարծիքով՝ խնդրահարույց է նաև  իշխանության կողմից ներկայացված ևս մի նախաձեռնություն, որով արգելվում է լուսաբանել պետական պաշտոնյաների ուղևորությունների հետ կապված, կամ պետական կառույցի՝մեկ աղբյուրից գնումներ կատարելու մասին որոշակի տեղեկատվությունները։ «Այսպիսի նախաձեռնությունները անընդունելի են. իշխանությունները պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը»,-եզրափակեց պարոն Միքայելյանը։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, հարցին, թե ինչ է մեզ անհրաժեշտ մրցունակ տեղեկատվական համակարգ ստեղծելու և հաջողելու միջազգային ասպարեզում տեղեկատվական պայքարում, ինչը մեծ հաջողությամբ իրականացնում է մեր հակառակորդ երկիրը, պատասխանեց.«Խնդիրը շատ լայն է։ Մեր մամուլը երկար տարիներ  բավականին փակ է եղել. արտաքին լսարանի համար և արտաքին ծրագրով  չի աշխատել, միշտ ավելի շատ ներքին լսարանին ինֆորմացիա ապահովելու, նրան ուղղորդելու և նրա կարծիք  վրա ազդելու նպատակ է ունեցել։ Մինչդեռ Ադրբեջանը հիմնականում մտածել է իրեն հուզող հարցերում արտաքին աշխարհի վրա,միջազգային հանրության,կարևոր կառույցների վրա ազդելու մեխանիզմների և դրանց  անընդհաատ կատարելացնելու մասին։ Մյուս կողմից, ըստ Մարտիրոսյանի,հայտնի է՝ Ադրբեջանը,մեր համեմատ, ունի և նպատակամղված ներդրել է լուրջ ֆինանսներ ոլորտի զարգացման համար։ Բացի այդ՝ Թուրքիան մասնագիտական մեծ աջակցություն է ցուցաբերել միշտ և ամենաբարձր մակարդակով համագործակցել են թե´ պատերազմից առաջ, թե´ հատկապես պատերազմի ընթացքում: Մարտիրոսյանի խոսքով՝ չպետք է մոռանալ մի կարևոր հանգամանք ևս, որ ադրբեջանական մամուլը խիստ պետական վերահսկողության, գրաքննության ներքո է գործում, հետևաբար ինֆորմացիոն հոսքերը ավելի ստուգված են, տարաբևեռ, հակասական չեն, բնականաբար ապատեղեկատվությունն էլ պակաս է ։ Հարցին՝արդյոք մենք անհրաժեշտ հետևություններ արել ենք պատերազմից հետո և կատարվում են անհրաժեշտ  փոփոխություններ,պարոն Մարտիրոսյանը ցավով արձանագրեց, որ համալիր, ամբողջական, խորքային փոփոփոխություններ չի նկատում դեռ. «Առնվազն չի տեսնում  նոր մշակված ռազմավարական քաղաքականություն, նոր կառույց, նոր մասնագետներ: Տեղեկատվական անվտանգության առումով աղետալի վիճակ է։ Պետությունը պետք է հստակ ռազմավարություն մշակեր, բայց փաստացի տեսնում ենք նույն նեղ մտածողությունը, ինքնամփոփությունը և էլի բոլոր ռեսուրսները  ներքին լսարանի վրա ազդելու, կարծիք  ձևավորելու, քաղաքական քարոզչության վրա ծախսելու և դրանք զարգացնելու երևույթները։ Մեդիագրագիտության ցածր մակարդակի հետ կապված  կարող եմ ասել, որ հասարակությունը ինքնուրույն չի կարող ձեռք բերել մեդիագրագիտություն. պետք է դպրոցներից սկսած սովորեցնել հատուկ դասընթացներով»: