Ադրբեջանական կողմը քաղաքական և իրավական մանիպուլյացիաների է դիմում Հաագայի դատարանում

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։  Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները եւ պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին:Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ազգային անվտանգության, միջազգային հարաբերությունների ու Հանրային կառավարման փորձագետ՝ Սոսի Թաթիկյանի հետ: