ՏԻՄ ընտրությունների արդյունքները լավ կյանք չեն խոստանում նախկիններին․ սա լավ ցուցիչ է նոր ուժերի համար

«ՏԻՄ ընտրությունների արդյունքները լավ կյանք չեն խոստանում նախկիններին․ սա լավ ցուցիչ է նոր ուժերի համար»․ կարծիք է հայտնում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Ասում է՝ Գորիսում «Առուշանյան» դաշինքի հաղթանակը կապված չէ «Հայաստան» դաշինքի հետ, վերջիններիս ուրախությունը տեղին չէ։ Ըստ Նավասարդյանի, այս ընտրությունների արդյունքը լավ ազդակ է նոր ուժերի համար, քանի որ «հանրությունը պահանջարկ ունի դրա»։