Beeline-ում մեկնարկել է iPhone 13-ի նախավաճառքը

Beeline-ում մեկնարկել է iPhone 13-ի նախավաճառքը

12 հոկտեմբերի 2021 թ., Երևան. Team Telecom Armenia–ն (ապրանքանիշը՝ Beeline) տեղեկացնում է, որ iPhone 13 մոդելի սմարթֆոններրն արդեն հասանելի են նախապատվերի համար: Գրանցել նախապատվերը հնարավոր է այստեղ: Սմարթֆոններրը կարելի է գնել կանխիկ և ապառիկ: Apple-ի նախորդ մոդելներից iPhone 13-ը տարբերվում է ավելի հզոր ու էներգաարդյունավետ A15 Bionic պրոցեսորով: Այդ չիպի և ավելի հզոր մարտկոցի շնորհիվ զգալիորեն բարելավվել է սմարթֆոնի աշխատանքի տևողությունը: iPhone 13 Pro և Pro Max մոդելները հագեցած են 120 հերց հաճախականություն ունեցող էկրանով: Ամենահզոր iPhone 13 Pro Max-ի հիշողության ծավալը աճել է միչև 1 ՏԲ: Team Telecom Armenia–ն (ապրանքանիշը՝ Beeline) Հայաստանում հանդիսանում է Apple-ի պաշտոնական վերավաճառողը: Ընկերությունը Apple-ի սարքավորումների համար տրամադրում է պաշտոնական երաշխիք և սպասարկում: iPhone 13-ի պաշտոնական վաճառքը Հայաստանում մեկնարկելու է հոկտեմբերի 15-ին: Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 100 անվճար համարին, կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։