Twitter-ը ներմուծել է բաժանորդների հեռացման գործառույթ

Twitter-ը ներմուծել է բաժանորդների հեռացման գործառույթ

Twitter միկրոբլոգների ցանցը բոլորի համար ներմուծել է բաժանորդների հեռացման գործառույթ՝ առանց նրանց արգելափակելու անհրաժեշտության․ ընդ որում, հեռացված օգտատերերն այդ մասին չեն ծանուցվի։ Նորամուծության մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ Twitter-ն այդ գործառույթը փորձարկել է դեռևս սեպտեմբերից՝ օգտատերերին գաղտնիության պայմաններում օգտահաշվի կառավարման ավելի շատ հնարավորություններ տալու նպատակով։ Նախկինում հնարավոր էր անցանկալի բաժանորդներին գցել սև ցուցակ, իսկ հետո այնտեղից հեռացնել նրանց։