Ընդամենը երկու քայլ․ Հայաստանը ենթախմբում կզբաղեցնի երկրորդ տեղը, եթե․․․

Ընդամենը երկու քայլ․ Հայաստանը ենթախմբում կզբաղեցնի երկրորդ տեղը, եթե․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պայքարն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Մեր գլխավոր թիմը Ռեյկյավիկից Բուխարեստ է մենում մեկ միավորով։ Իսլանդիայի դեմ երեկ կայացած խաղում մոտ էինք հաղթանակին և մեծ հաշվով վատ ֆուտբոլ չցուցադրեցինք։ Ինչ խոսք երեք միավոր վաստակելու դեպքում կլինեինք շատ ավելի նպաստավոր դիրքում, բայց․․․։ Ունենք այն ինչ ունենք, պայքարը շարունակվում է։ Ու քանի դեռ մերոնք թեկուզ տեսական՝ մինիմալ հնարավորություն ունեն ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղցնելու, մենք բարոյական որևէ իրավունք չունենք տրտնջալու կամ հիասթափվելու։ Լարված պայքարում կարևոր դերակատարություն ունի նաև հոգեբանական գործոնը և մենք պարտավոր ենք հավաքականին, հավաքականի մարզիչներին ու ֆուտբոլիստներին փոախանցելու միայն դրական լիցքեր։ Իսկ իրականում մեր հավաքականն ունի ոչ թե տեսական այլ իրական հնարավորություն J ենփախմբում երկրորդ հորիզոնականը զբաղցնելու։ Ավելին, ունենք հնարավորություն ընդամենը երկու քայլով այդ խնդիրը լուծելու։ Իսկ ինչ է հարկավոր բաղձալի նպատակին հասնելու համար։ Անհրաժեշտ է առաջիկա երկու հանդիպումներում վաստակել 6 միավոր։ Երկու օր անց Բուխարեստում Ռումինիային հաղթելուց հետո, մերոնք նոյեմբերի 11-ին Երևանում պետք է 3 միավոր վաստակեն Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում։ Այո խնդիրը բարդ է, բայց ոչ անհնարին։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։ Պարզագույն օրինակ Եթե ենթախմբում ներկայիս դիրքում հայտնվեինք վերջին հանդիպումներում հաղթելու արդյունքում ապա մեծ խանդավառությամբ կմոտենայինք առջիկա խաղին։ Վստահաբար կարող ենք ասել, որ մեր ֆուտբոլիստները կարող են․․․։ Ռումինիային արդեն հաղթել ենք ընթացիկ շրջափուլում և պետք է անենք հնարավորին ու անհնարինը նորից հաղթելու համար։ Այս պահին մենք ողջ ներուժը պետք է կենտրոնացնենք Բուխարեստում կայանալիք հանդիպման վրա։ Հանդիպում, որը եզրափակչի նշանակություն ունի։ Այս պահին մեր ենթախմբի առաջատար Գերմանիան ունի 18 միավոր և երկու օր անց Հյուսային Մակեդոնիային հաղթելու դեպքում խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ կապահովի առաջին տեղը։ Մենք և Հյուսիսային Մակեդոնիան ունենք 12-ական միավոր, իսկ Ռումինիան 10 միավորով 4-րդն է։ Այսինքն ռումինացիներին հաղթելու դեպքում կհայնտվենք շահավետ դիրքում։ Ավելի ստույգ բարահաջող ելքի պարագայում վերջին երկու տուրերից առաջ 5 միավորի առավելություն կստանանք Ռումինիայի և երեք միավորի առավելություն Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ։ Իսլանդիայի հետ խաղից առաջ խոսում էինք առաջիկա երեք խաղում 7 միավորով երկորդ հորիզոնականը ապահովելու մասին։ Ռեյկյավիկում վաստակեցինք այդ 7 միավորից առաջինը, մնաց 6-ը։ Անդրադառնանք նաև երեկվա խաղին։ Մեր ֆուտբոլիստները մեծ հաշվով առավելություն ունեին, բայց կրկին խնդիրներ ունեցանք առջևի գծում։ 4-1-4-1 խաղային սխեմայով Խոակին Կապառոսը փորձել էր փակել նոմինալ կենտրոնականի բացը։ Օբյետիվ պատճառով կենտրոնական հարձակվողի՝ այսպես ասած գոլ խփողի խնդիրը չլուծվեց և շարունակում է օրակարգային մնալ։ Որոշակի խնդիրներ կային նաև պաշտպանության ձախ եզրում, որը կարգավորելն կարծում ենք ավելի հեշտ է։ Սխալների և բացթողումների մասին ավելի մանրամասն կխոսենք ընտրական ցիկլի ավարտից հետո։ Կրկնում ենք, եթե մերոնք նույնիսկ 1 տոկոս հնարավորություն ունեն երկրորդ հորզոնանը զբաղցնելու մենք պետք է նայենք առաջ և փորձենք գնալ առաջ։ Այս պահին հնարավորությունն իրական է և մենք հավատում ենք, որ մերոնք Բուխարեստում կվաստակեն 3 միավոր։