«Բժշկական», «հրշեջ», «ախտահանող» ԱԹՍ-ների մրցույթ․ «Հավք 2021»

Լեռնապատ գյուղում կառուցվող Անօդաչու թռչող սարքերի օդակայանի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, այստեղ վաղը՝ սեպտեմբերի 18-ին, կկայանա «Հավք 2021» առաջին ԱԹՍ մրցույթը, որի ընթացքում կմրցեն 30 թիմեր։Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանի խոսքով՝ պետության համար լուրջ գիտելիքահեն բազա է՝ հետագայում համագործակցությունը այլ ոլորտներ տարածելու համար։ Ասում է՝ պետք է ամեն ինչ անել, որ գաղափարը իրագործվի նաև մյուս համայնքներում ևս։Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Ավետիսյանը նշում է՝ գաղափարը ձևակերպվել է 2019-ին, բայց դրա մասին մտածել են 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո։