Էրդողանը Նյու Յորքում համաշխարհային առաջնորդներին կներկայացնի իր նոր գիրքը

Էրդողանը Նյու Յորքում համաշխարհային առաջնորդներին կներկայացնի իր նոր գիրքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր նոր գիրքը կներկայացնի այն երկրների ղեկավարներին, որոնց հետ կհանդիպի ՄԱԿ -ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այս մասին, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Էրդողանի հեղինակած նոր գիրքը կոչվում է «Հնարավոր է ավելի արդար աշխարհ»: Գիրքը թուրքերենից թարգմանվել է անգլերեն, արաբերեն և ֆրանսերեն լեզուներով: Թուրքիայի ղեկավարն իր աշխատանքում մատնանշում է գլոբալ քաղաքականության երկընտրանքները, մասնավորապես՝ անարդարությունը, միգրացիոն ճգնաժամը, միջազգային ահաբեկչությունը և իսլամաֆոբիայի խնդիրը, ինչպես նաև ՄԱԿ -ի օրինակով բացահայտում է աշխարհում առկա խտրականությունն ու երկակի չափանիշները: Հեղինակը ուշադրություն է հրավիրում ՄԱԿ –ում առկա այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են օրինականությունը, կարողությունները, արդյունավետությունը, ներառականությունը, ներկայացուցչությունը և կառավարումը: Գրքում Թուրքիայի նախագահը շեշտում է նաև ՄԱԿ -ի անվտանգության խորհրդի հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությունը: Էրդողանը սեպտեմբերի 19-ին կմեկնի Նյու Յորք`մասնակցելու ՄԱԿ –ի գլխավոր ասամբլեային եւ մի շարք այլ միջոցառումների: