Լոնդոնի դատարանը արքայազն Ֆիլիպի կտակը գաղտնիացրել Է 90 տարով
17:09 | 2021-09-17
Լոնդոնի Բարձրագույն դատարանը 90 տարով հետաձգել Է արքայազն Ֆիլիպի կտակի հրապարակումը, որպեսզի պաշտպանի նրա այրու՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու «արժանապատվությունն ու համբավը»: Այդ մասին հաղորդել Է BBC-ն:
Այդ ողջ ժամանակաշրջանում ծրարը գտնվելու Է Լոնդոնի Բարձրագույն դատարանի ընտանեկան գործերի ստորաբաժանման նախագահի չհրկիզվող պահարանում, որտեղ պահվում Է թագավորական ընտանիքի մահացած անդամների եւ Եղիսաբեթ Երկրորդի մահացած մերձավորների եւս 30 կտակ: Ձեւավորված սովորույթը ենթադրում Է, որ թագավորական կտակը կարող Է կնքված մնալ երկար տասնամյակներ:
Դա, ինչպես հաղորդում են լրագրողները, կարող Է օգնել գաղտնի պահելու կառավարող միապետի ու նրա շրջապատի անձնական կյանքի առանձին ասպեկտներ: Բացառություն Է արվել միայն մեկ անգամ: 1997 թվականին բացել են արքայադուստր Դիանայի կտակը, որի համաձայն, նա ունեցվածքը թողել Էր որդիներին՝ Ուիլյամին եւ Հարրիին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: