Բռնցքամարտը կհանվի՞ Օլիմպիական խաղերի ծրագրից

Բռնցքամարտը կհանվի՞ Օլիմպիական խաղերի ծրագրից

Միջազգային օլիմպիական կոմիտեն AIBA- ի ղեկավար Ումար Կրեմլյովին նամակ է հղել, որտեղ կրկին մտահոգություն է հայտնել բարեփոխումների առթիվ: ՄՕԿ –ը երկմտում է Փարիզ – 2024 –ում բռնցքամարտը օլիմպիական խաղերի ծրագրում թողնելու հարցում: Խնդիրներն առնչվում են են մասնավորապես մրցավարությանը, ֆինանսավորմանը և այլ ոլորտներին, հայտնում է ՀԱՕԿ-ը: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան արդեն աշխատում է լայնածավալ փոփոխություններ իրականացնելու համար և բավականին առաջընթաց կա այդ գործում: Աշխատանքներում ներգրավված են անկախ փորձագետներ: Նամակում նաև ասվում է, որ կազմակերպության ղեկավար կազմում փոփոխություններ դեռևս չկան: ՄՕԿ - ն արդեն մի շարք բողոքներ է ստացել վերջին շրջանում տեղի ունեցած մրցումների վերաբերյալ և հույս ունի, որ առաջիկայում կայանալիք աշխարհի առաջնությունում մրցավարական հարցերը դրական լուծում կստանան: