Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախից տեղահանվածներին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախից տեղահանվածներին

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Արցախից, մասնավորապես՝ Հադրութից, Շուշիից տեղահանվածները: Նրանք բարձրաձայնում են իրենց բնակարանային և սոցիալական խնդիրների մասին, շեշտում՝ արդեն տասը ամիս է՝ դուրս են եկել Ադրբեջանի հսկողությանն անցած բնակավայրերից, սակայն դեռ լուծված չէ իրենց բնակարանային խնդիրը: Նաև նշում են, որ եթե պետք է իրենց համար բնակարան կառուցվի Արցախում, ապա իրենք կվերադառնան միայն այն դեպքում, երբ լուծվի Արցախի կարգավիճակի հարցը: Մտադիր են նամակներ հանձնել ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆրանսիայի, ԱՄՆ դեսպանատներ: Նրանց ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: