Օլիմպիական խաղերին մասնակցած և հաղթած մարզիկների պարգևավճարները կավելանան

Օլիմպիական խաղերին մասնակցած և հաղթած մարզիկների պարգևավճարները կավելանան

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ներկայացրած նախագծին, ըստ որի՝ Օլիմպիական խաղերին մասնակցած և հաղթած մարզիկների պարգևավճարները ավելացվելու են: Ըստ այդ 1-ին տեղ գրաված մարզիկներն ստանում են 20 մլն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 25 մլն դրամ, ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչն ստանում են 10 մլն դրամ, կստանան 12 մլն 500 հազ. դրամ, հավաքական թիմի 2-րդ մարզիչը և մեծահասակների հավաքականի թիմի բժիշկն ստանում են 4 մլն դրամ, կստանան 5 մլն դրամ: 2-րդ տեղ գրաված մարզիկներն ստանում են 15 մլն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 20 մլն դրամ, ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչն ստանում են 7 մլն 500 հազ. դրամ, կստանան 10 մլն դրամ, հավաքական թիմի 2-րդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկն ստանում են 3 մլն դրամ, կստանան 4 մլն դրամ: 3-րդ տեղը գրաված մարզիկներն ստանում են 10 մլն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 15 մլն դրամ, հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչն ստանում են 5 մլն դրամ, կստանան 7 մլն 500 հազ. դրամ, հավաքական թիմի 2-րդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկն ստանում են 2 մլն դրամ, կստանան՝ 3 մլն դրամ: