Հայաստանի ազգային հավաքականի դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի ազգային հավաքականի դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Սեպտեմբերի 16-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն նահանջել է աղյուսակում և այժմ զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են Բրազիլիան, Անգլիան, Ֆրանսիան և Եվրոպայի չեմպիոն Իտալիան։ 1․ Բելգիա 1832 2․ Բրազիլիա 1811 3․ Անգլիա 1755 4․ Ֆրանսիա 1754 5․ Իտալիա 1735 6․ Արգենտինա 1725 7․ Պորտուգալիա 1674 8․ Իսպանիա 1673 9․ Մեքսիկա 1666 10․ Դանիա 1658 14. Գերմանիա 1627 42․ Ռումինիա 1451 60․ Իսլանդիա 1397 74․ Հյուսիսային Մակեդոնիա 1345 89. Հայաստան 1262 188. Լիխտենշտեյն 910 Լուսանկարը՝ ՀՖՖ-ի