Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Նորվեգիա
18:12 | 2021-09-15
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Օսլո, որտեղ կկայանա ԱԱ 2023 որակավորման խմբային փուլի Նորվեգիա-Հայաստան հանդիպումը։ Մեր թիմը կհանգրվանի Scandic Sjolyst հյուրանոցում, հայտնում է ՀՖՖ-ն։ Մեր ազգային ընտրանին մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Լենա Անդրիասյան - «Փյունիկ»
Արմինե Հարությունյան - «Փյունիկ»
Մարիամ Նալբանդյան - «Հայասա»
Պաշտպաններ
Անի Ղուկասյան - «Փյունիկ»
Նորա Եղյան - «Փյունիկ»
Մարիա Սախինովա - «Փյունիկ»
Լիանա Ղազարյան - «Հայասա»
Անյուտա Գալստյան - «Փյունիկ»
Արմինե Խաչատրյան - «Օկժեպտես» (Ղազախստան)
Սիդնեյ Վերմիլիոն - «Բլյու Հարթս» (ԱՄՆ)
Կիսապաշտպաններ
Նայիրի Տեր-Մկրտիչյան - «Փյունիկ»
Լուիզա Ղազարյան - «Փյունիկ»
Հեղինե Չոփիկյան - «Փյունիկ»
Անի Կարապետյան - «Փյունիկ»
Կարինե Եղյան - «Հայասա»
Վերոնիկա Ասատրյան - «Փյունիկ»
Էմմա Բաբոյան - «Հայասա»
Օլգա Օսիպյան - «Ժիլստրոյ-2» (Ուկրաինա)
Հարձակվողներ
Աննա Դալլաքյան - «Հայասա»
Դվին Աղաբաբեան - «Փյունիկ»
Պայծառ Ասատրյան - «Փյունիկ»
Սուսաննա Բադալյան - «Փյունիկ»
Հիշեցնենք, որ Նորվեգիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։