Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Շենգենյան գոտում բարեփոխումներ կատարելու ԵՄ մտադրության մասին

Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Շենգենյան գոտում բարեփոխումներ կատարելու ԵՄ մտադրության մասին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ը մտադիր է բարեփոխել Շենգենյան գոտին`միգրացիոն սպառնալիքներն արգելափակելու համար: Նա դա ասել է ԵՄ անդամներին ուղղված «2021 թվականին ԵՄ դիրքորոշման մասին» իր ուղերձում: ԵՀ ղեկավարը հիշեցրել է Բելառուսում իրավիճակի մասին, որտեղ մայիսի 23-ին Մինսկի իշխանությունների խնդրանքով իտալական Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որը Աթենքից Վիլնյուս էր մեկնում, արտակարգ վայրէջք է կատարել: Օդանավում գտնվող NEXTA Telegram – ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից: Նրա ընկերուհին՝ ռուսաստանցի Սոֆյա Սապեգան, նույնպես բերման է ենթարկվել: Դրանից հետո նա երկու ամսով ձերբակալվել է Բելառուսում: Լայենը շեշտել է, որ Եվրոպան չպետք է համակերպվի դրան, և նա կշարունակի աջակցել Լիտվային, Լատվիային և Լեհաստանին: «Դրանք մեկ անգամ պատահող իրադարձություններ չեն: Մենք նման միջադեպեր ենք տեսել այլ սահմաններում: Եվ մենք կարող ենք ակնկալել, որ դա նորից կտեսնենք: Հետևաբար, Շենգենյան գոտու վերաբերյալ մեր աշխատանքների շրջանակում մենք կգտնենք նման ագրեսիային արձագանքելու և մեր արտաքին սահմանների պաշտպանության միասնականություն ապահովելու նոր ուղիներ»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Նա նշել է, որ միգրացիոն նոր պայմանագիրը Եվրոպային կտա գործիքներ՝ կառավարելու տարբեր տեսակի իրավիճակներ, որոնց բախվում է ԵՄ -ը: