ՀԱՊԿ երկրներն ընդունել են ՄԱԿ-ի կանոնադրությանը հավատարմության վերահաստատման վերաբերյալ հայտարարություն

ՀԱՊԿ երկրներն ընդունել են ՄԱԿ-ի կանոնադրությանը հավատարմության վերահաստատման վերաբերյալ հայտարարություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ընդունել է մասնակից երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարություն`ՄԱԿ -ի կանոնադրության սկզբունքներին հավատարիմ մնալու վերաբերյալ: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Պաշտպանության նախարարների խորհրդի, Արտգործնախարարների խորհրդի և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո: «Այսօր ընդունվեց նաև մեր կազմակերպության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը՝ ՄԱԿ -ի կանոնադրության սկզբունքներին հավատարիմ մնալու և դրանց խիստ պահպանման հարցով հետագա համագործակցության մասին: Սա արդիական է ներկա իրավիճակում: Այս փաստաթղթում մեր պետությունները նշում են, որ միջազգային իրավունքի սկզբունքները միջազգային հարաբերությունների հիմքն են՝ վճռականորեն մերժելով միջազգային իրավունքի սկզբունքների միակողմանի մեկնաբանումը և ընտրովի կիրառումը, ինչպես նաև վերահաստատելով ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի հիմնական պատասխանատվությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար»,- ասել է Զասը։