Երկրները պետք է դադարեցնեն զինված հակամարտությունները և կենտրոնանան ընդհանուր թշնամու դեմ պայքարի վրա․ Գուտերեշ

Երկրները պետք է դադարեցնեն զինված հակամարտությունները և կենտրոնանան ընդհանուր թշնամու դեմ պայքարի վրա․ Գուտերեշ

Աշխարհի բոլոր երկրները պետք է դադարեցնել զինված հակամարտությունները և կենտրոնանան ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի վրա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի բացմանը ելույթ ունենալիս։ «Մենք հանդիպում ենք մեծ մարտահրավերի և բաժանման, կոնֆլիկտի և կլիմայի փոփոխության, աղքատության և անհավասարության խորացման ժամանակ։ Պանդեմիան շարունակում է սպառնալ կյանքերին, կյանքի պայմաններին և ապագային։ Այդ մարտահրավերները խորանում են աշխարհին սպառնացող պառակտմամբ, հարուստների և աղքատների միջև տարանջատմամբ»,-ասել է գլխավոր քարտուղարը։ Նրա խոսքով՝ գոյություն ունեցող բոլոր մարտահրավերները և պառակտումները ստեղծված են մարդկանց կողմից, և դրանք կարելի է հաղթահարել, եթե միջազգային հանրությունը միավորվի։ «Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը՝ ուղղված պատվաստմանն ու կլիմայի փոփոխությանն արձագանքելուն․․․ Անհրաժեշտ է միմյանց դեմ պատերազմներին վերջ տալ»,-ընդգծել է Գուտերեշը։