Բայդենը հերքել է իր հետ հանդիպումից Սի Ցզինպինի հրաժարվելու մասին լուրերը

Բայդենը հերքել է իր հետ հանդիպումից Սի Ցզինպինի հրաժարվելու մասին լուրերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հրաժարվել է իր հետ դեմ առ դեմ հանդիպում ունենալ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ավելի վաղ The Financial Times-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ցզինպինը մերժել է, երբ Բայդենն անցած շաբաթ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել էր երկկողմ հանդիպում անցկացնել։ Սպիտակ տան առաջնորդը հանդիպման նպատակ էր անվանել ամերիկա-չինական հարաբերություններում փակուղուց դուրս գալու փորձը։ Հրապարակման մեջ նշվել է, որ Չինաստանի առաջնորդը հրաժարվել է դեմ առ դեմ հանդիպումից և պնդել, որ Վաշինգտոնը Պեկինի հանդեպ ընտրի պակաս կտրուկ տոն։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին։ Առաջնորդները քննարկել են ոլորտները, որոնցում ԱՄՆ-ի և Չինաստանի շահերը ոչ միայն համընկնում են, այլև տարբերվում։