Վարանդայի շրջանում որոնումների ժամանակ հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Վարանդայի շրջանում որոնումների ժամանակ հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները սեպտեմբերի 14-ին շարունակել է Վարանդայի շրջանում: Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ որոնումների ժամանակ հայտնաբերվել է ևս 1 աճյուն։ «Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշում են ԱԻՊԾ-ից: Այսպիսով, զինադադարից հետո 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1666 աճյուն: