Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 221 նոր դեպք
15:15 | 2021-09-14
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 221 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2990 մարդ, կորոնավիրուսից մահացել է 54 հիվանդ:
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում իրականացվել է 26,125 թեստ:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 585,036 դեպք, որից 548,951 մարդ ապաքինվել է, 8,287-ը՝ մահացել: