Amazon-ը ողջ աշխարհում 55 հազար նոր աշխատատեղ կբացի

Amazon-ը ողջ աշխարհում 55 հազար նոր աշխատատեղ կբացի

Ամերիկյան Amazon ընկերության ղեկավարությունը մտադիր է առաջիկա ամիսների ընթացքում ողջ աշխարհում 55 հազար նոր աշխատակիցների ընդունել: Այս մասին Reuters-ին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Էնդի Ջեսին, ով այս պաշտոնին նշանակվելուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել: Նա ընդգծել է, որ ընկերությունը նոր հզորությունների կարիք ունի, որպեսզի կարողանա բավարարել պահանջարկը առևտրի, ամպային տեխնոլոգիաների ու գովազդի ոլորտներում: Նա տեղեկացրել է նաև, որ իրենք մտադիր են նոր արբանյակներ ուղարկել ուղեծիր: Ենթադրվում է, որ ավելի քան 40 հազար աշխատատեղ կբացվի Միացյալ Նահանգներում, մնացածը բացվելու են Հնդկաստանում, Գերմանիայում և Ճապոնիայում: Նոր աշխատատեղերը լինելու են հետազոտությունների ու ռոբոտատեխնիկայի բնագավառներում: