Facebook-ը կնվազեցնի քաղաքական կոնտենտը նորությունների ժապավենում

Facebook-ը կնվազեցնի քաղաքական կոնտենտը նորությունների ժապավենում

Facebook սոցիալական ցանցը ծրագրում է հայտարարել նորությունների ժապավենում քաղաքական կոնտենտի վրա շեշտադրումը նվազեցնելու մասին։ Որպես պատճառ նշվում է օգտատերերի բացասական արձագանքները։ Այս մասին հայտնում է Axios պորտալը։ Պարբերականի հաղորդմամբ՝ քաղաքական կոնտենտի սահմանափակմանն ուղղված թեստավորումը սոցցանցը կսկսի մասնավորապես Կոստա Ռիկայում, Շվեդիայում, Իսպանիայում և Իռլանդիայում։ Առաջիկա փոփոխությունները կարող են պակասեցնել որոշ լրատվականների այցելությունները։ Այս տարի ավելի վաղ ընկերությունը սկսել էր լրատվական ժապավեններում քաղաքական բովանդակության սահմանափակման թեստավորումն ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում և Ինդոնեզիայում։ Facebook-ի օգտատերերի արձագանքներից պարզ է դառնում, որ փոփոխությունները նրանց դուր են եկել։