Չինաստանում թերթաքարային նավթի խոշոր հանքավայր են հայտնաբերել

Չինաստանում թերթաքարային նավթի խոշոր հանքավայր են հայտնաբերել

Չինական PetroChina Էներգետիկական ընկերությունը (Չինական ազգային նավթագազային կորպորացիայի դուստր ձեռնարկություն) թերթաքարային նավթի զգալի պաշարներ Է հայտնաբերել Դացինի նավթի խոշորագույն հանքավայրում, որը գտնվում Է ՉԺՀ-ի Հույլունցզյան հյուսիսարեւելյան նահանգում: Այդ մասին, ասվում Է ընկերության հաղորդագրության մեջ: «Թերթաքարային նավթի կանխատեսվող երկրաբանական պաշարները Դացին-Գուլունի հանքավայրում գերազանցում են 1,268 միլիարդ տոննան»,-ասվում Է ընկերության հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Weibo սոցցանցի պաշտոնական օգտահաշվում: Հաղորդվում Է, որ հանքավայրում պարզված հետախուզական հորատանցքերը ցույց են տվել կայուն փորձնական արդյունահանում օրական 30 խորանարդ մետր նավթի մակարդակով, այդ թվում՝ Guye հորատանցքում նավթի արդյունահանումն իրականացվել Է ավելի քան 500 օր, իսկ նավթահումքի արդյունահանման միագումար ծավալը կազմել Է ավելի քան 6 հազար տոննա: «Հաջողվել Է «մայրցամաքային» թերթաքարային նավթի արդյունահանման գործում կարեւոր ռազմավարական բեկման հասնել Սունլյաո ավազանում»,-նշել են ընկերությունում: Դացինի նավթագազային հանքավայրը բացվել Է 1959 թվականին. այսօրվա դրությամբ այն ՉԺՀ-ում խոշորագույն հանքավայրն Է ավելի քան 5,7 միլիարդ տոննա նավթի եւ 1 տրիլիոն խորանարդ մետր բնական գազի երկրաբանական պաշարներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: