Կիևում հրկիզել են Վրաստանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենան

Կիևում հրկիզել են Վրաստանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենան

Ուկրաինայի մայրաքաղաքում օգոստոսի 1-ի գիշերը անհայտ անձինք այրել են Վրաստանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենան, հաղորդում է Ria.ru-ն։ Կիևի Պեչերսկի շրջանում ավտոմեքենան հրդեհվել է բնակելի բարձրահարկ շենքի մոտ: Հրդեհը մարվել է 15 րոպե անց: Մեքենան վնասվել է մասնակի: Տուժածների մասին չի հաղորդվում: