Վան Դամն «օգնել է» թալանել Փարիզի կենտրոնի խանութներից մեկը

Վան Դամն «օգնել է» թալանել Փարիզի կենտրոնի խանութներից մեկը

Դերասան Ժան-Կլոդ Վան Դամը պատահմամբ օգնել է Փարիզի կենտրոնում գտնվող ոսկերչական խանութի կողոպտիչներին: Նա հայտնվել է հանցագործության վայրի մոտ և շեղել հավանական վկաներին, հայտնում է The Guardian պարբերականը: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 27 -ին: Կողոպտիչը գնորդի անվան տակ մուտք է գործել Chaumet խանութ մոտավորապես ժամը 17.10-ին ու զրույցի բռնվել վաճառողների հետ: Այնուհետև, դանակով սպառնալով, նա վերցրել է 2-3 միլիոն եվրո արժողությամբ զարդեր և հեռացել էլեկտրական սկուտերով: Կողոպուտի ժամանակ մոտակայքում հայտնվել է 60-ամյա Վան Դամը, որը գրավել է հասարակության ուշադրությունը: Դա չարագործին թույլ է տվել աննկատ թաքնվել: Ավելի ուշ կողոպտչին հայտնաբերել են անվտանգության տեսախցիկների շնորհիվ: Հաջորդ առավոտյան նա և նրա հանցակիցը ձերբակալվել են Ֆրանսիայի արևելքում գտնվող մայրուղու վրա: Ոստիկանությունից հայտնել են, որ կողոպուտի ընթացքում գողացված զարդերի զգալի մասը հնարավոր է եղել վերադարձնել: