Կազբեկի լեռան լանջից գետն ընկած զբոսաշրջիկին հաջողվել է փրկել

Կազբեկի լեռան լանջից գետն ընկած զբոսաշրջիկին հաջողվել է փրկել

Վրաստանում փրկարարները փրկել են Կազբեկի բարձրալեռ Ջութա գյուղի լանջից գետն ընկած զբոսաշրջիկին: Հաղորդում է jnews.ge-ն։ Դեպքը տեղի է ունեցել, երբ օտարերկրյա զբոսաշրջիկների 15 հոգանոց խումբը Ջութայից ուղևորվում էր դեպի Աբուդելաուրի լիճ: Փրկարարները տուժածին պատգարակով հինգ կիլոմետր տեղափոխել են ձորակից դեպի մայրուղի, որտեղից շտապ օգնության մեքենան նրան տեղափոխել է բժշկական հաստատություն: Ներկայում զբոսաշրջիկի առողջությանը վտանգ չի սպառնում: «Կանչը ստանալուն պես, Արտակարգ իրավիճակների կառավարման անձնակազմը գնացել էր նշված վայր: Դեպքի վայր ժամանած արձագանքման խմբի տվյալներով՝ զբոսաշրջիկը մոտ 120 մետր բարձրությունից գլորվել էր լանջով և ստացել տարբեր վնասվածքներ»,- հայտնում են Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից: