VBET-ը՝ «Վան» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր

VBET-ը՝ «Վան» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր

VBET ընկերությունը դարձել է Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը: Այս մասին հայտարարվել է «Վանի»՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկին ընդառաջ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Համագործակցության շրջանակներում VBET-ի տարբերանշանը ներկայացված է լինելու «Վանի» խաղային և մարզումային մարզահագուստի վրա, այլ ֆիզիկական և թվային հարթակներում: Կողմերը նաև մրցաշրջանի ընթացքում երկրպագուների հետ տարաբնույթ միջոցառումներ են նախատեսում: «Շատ ուրախ ենք VBET ընկերության հետ համագործակցություն սկսելու առթիվ: Հուսով ենք, որ մեր համատեղ ջանքերը օգտակար կլինեն Չարենցավանում ֆուտբոլը զարգացնելու և հաջողություններ գրանցելու գործում»,-նշել է «Վան» ակումբի գլխավոր տնօրեն Սևադա Արզումանյանը: «Մեզ համար շատ կարևոր էր, որ «Վանը» մարզային ակումբ է, ներկայացնում է Չարենցավան քաղաքը, ու բացի այդ, խաղադաշտում առանձնացել է որպես շատ ամուր բնավորություն ունեցող թիմ: Այս ամենը մեզ թույլ կտա կատարել արդյունավետ աշխատանք երկրպագուների հետ, որպեսզի նրանք կրկին վերադառնան մարզադաշտ և վայելեն ֆուտբոլը»,-նշել է VBET ընկերության սպորտային համագործակցությունների ծրագրերի ղեկավար Կարեն Ռաֆայելյանը: Ներկայացվել է նաև «Վանի» նոր մարզահագուստը՝ 2021/22 մրցաշրջանի համար: