Գիտնականները գնահատել են Երկրին մոտեցող երկնային մարմինների թիվը

Գիտնականները գնահատել են Երկրին մոտեցող երկնային մարմինների թիվը

Տիեզերական տարածությունը խաղաղ նպատակներով օգտագործման հարցերով ՄԱԿ-ի գիտատեխնիկական կոմիտեն գնահատել է Երկիր մոլորակի ուղեծիրը հատող երկնաքարերի և աստղակերպերի թիվը։ Այս մասին գրում է РИА Новости-ն: Գիտնականներին հայտնի է միայն Երկրին մոտեցող տիեզերական օբյեկտների 40 տոկոսը: Բայց մեծ մասի վերաբերյալ, որոնք կարող են իրական վտանգ ներկայացնել մոլորակի համար, ոչ մի տեղեկություն գիտնականները չունեն: 2021 թվականի ապրիլի 17-ի դրությամբ՝ գիտնականները տեղեկություններ են ունեցել Երկրին մոտեցող 25 647 օբյեկտի մասին։ 2020 թվականին 2959 այդպիսի օբյեկտ է գտնվել: Ավելի վաղ գիտնականները կարծիք են հայտնել, որ մոտ 15 մլն տարին մեկ անգամ Երկրի վրա ընկնում է այնպիսի երկնաքար, որն անդառնալի հետևանքներ է ունենում, օրինակ՝ վերանում են դինոզավրերը և մնում է հսկայական փոս: Ի դեպ, հուլիսի 25-ին Նորվեգիայում դիտվել է երկնաքարի անկում: