Իսրայելում փակ տարածքներում դիմակներ կրելն այլևս պարտադիր չէ

Իսրայելում փակ տարածքներում դիմակներ կրելն այլևս պարտադիր չէ

Իսրայելի առողջապահության նախարարությունը որոշել է, որ փակ տարածքներում պաշտպանիչ դիմակներ կրելը պարտադիր չէ: Հունիսի 15-ից դրանք կարելի է չկրել, գրում է ՏԱՍՍ-ը: Մամուլի ծառայությունը հավելել է, որ պաշտպանիչ դիմակներ պետք է կրել միայն «բժշկական հաստատություններում երկարաժամկետ հոսպիտալիզացիայի դեպքում, տարեցների բաժանմունքներում, ծերանոցներում»: Դիմակներով պետք է լինեն նաև «անձինք, որոնք ուղղորդվում են դեպի պարտադիր ինքնամեկուսացման վայր», և ուղևորները՝ օդային ճանապարհորդության ընթացքում: Հավելենք, որ Իսրայելում կարանտինի բոլոր սահմանափակումները, բացառությամբ փակ տարածքներում դիմակների կրումից, հանվել են հունիսի 1-ին: