Դոնբասում անվտանգության երկու աշխատակից պայթել են ականների վրա

Դոնբասում անվտանգության երկու աշխատակից պայթել են ականների վրա

Ուկրաինայի անվտանգության երկու պաշտոնյաներ Դոնբասի շփման գծի մոտակայքում պայթել են ականների վրա, լրագրողներին ասել է Դոնեցկի Ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ժողմիլիցիայի խոսնակը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Համաձայն «Վոստոկ» օպերատիվ մարտավարական խմբի շտաբի աղբյուրներից ստացված տեղեկատվության, հունիսի 14-ին Պավլոպոլի շրջանում հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկման հանձնաժողովի ներկայացուցիչների դիրքեր տեղափոխելիս երկու զինծառայող շեղվել են սահմանված երթուղուց և պայթել են հակատանկային ականի վրա»,- ասել ԴԻԺՀ ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչը: Ըստ ԴԻԺՀ ռազմական գերատեսչության՝ ականները պայթելուց հետո Ուկրաինայի զինված ուժերի դիրքերից ականանետ է արձակվել՝ պատասխան գործողություններ հրահրելու համար: