Բայդենը ժամանեց Ժնև, որտեղ վաղը կհանդիպի Պուտինին

Բայդենը ժամանեց Ժնև, որտեղ վաղը կհանդիպի Պուտինին

Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Բայդենի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ժնևում, որտեղ հաջորդ օրը հանդիպում  կանցկացնի Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Հաղորդում է «Ռիա Նովոստին»։ Պուտինի ու Բայդենի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին: Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ այդ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել «երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները»: Ակնկալվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն ռազմավարական կայունության, COVID-19- ի հակազդման, կիբերհանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ, ներառյալ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում: