Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 1092մարդ

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 1092մարդ

Վրաստանում հունիսի 15-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1092 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 355 հազար 368 է: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 775 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 341 հազար 103 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 23 մարդ, ընդհանուր՝ 5083: