ԱՄՆ դեսպանատան մոտ շուտով ռուսամետ ուժերի առաջնորդների հավատարմության երդումներով հերթեր կգոյանան

Երեկ ԱՄՆ նախագահ Բայդենը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, մոտ 50 րոպե բանակցել են, ապա արդյունավետ որակել այդ բանակցությունները։ Մենք գիտենք, որ Էրդողանը պետք է անդրադառնար այդ բանակցություններին նաև Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և այլ հարցերի։ Էրդողանն այսօր արդեն Բաքվում է , գնալու է օկուպացված Շուշի, իսկ վաղը տեղի է ունենալու Բայդեն-Պուտին երկար սպասված հանդիպումը, որտեղ քննարկվելու է նաև Արցախի հարցը։ Ինչ սպասել այս զարգացումներից։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել  է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի հետ: