Ողբերգական դեպք Լոռու մարզում․ տղամարդը մահացել է սարսափելի մահով

Ողբերգական դեպք Լոռու մարզում․ տղամարդը մահացել է սարսափելի մահով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 15:50-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել Ձյունաշող բնակավայրի բնակիչ, 27-ամյա Էդուարդ Գրիգորյանից, ով հայտնել է, որ ժամը 15:40-ի սահմաններում Ձյունաշող գյուղին հարակից դաշտավայրում տղամարդու դի կա: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերաստիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 71-ամյա Վագիֆ Սարկիսովն էր: Ոստիկանները պարզել են նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ Վ. Սարկիսովը նշված վայրում փորձել է առանձնացնել իրեն պատկանող Զազո անունով ցլիկի պարանը, այլ՝ Զոզո անունով ցլիկի պարանից, ինչի հետևանքով ցլիկները սկսել են անկանոն վազել, որի ընթացքում պարանը փաթաթվել է Վ. Սարկիսովի ոտքերին, իսկ ցլիկներն էլ վերջինիս քարշ են տվել դաշտավայրով՝ տրորելով, ինչի հետևանքով էլ պատճառվել են մարմնական վնասվածքներ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Փաստի առթիվ ոստիկանության Տաշիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արտաքին զննությամբ՝ դիակի վրա էլ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ : Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: