Վրաստանում տեղաշարժի սահմանափակումների մեղմացումը առաջին հերթին կվերաբերի միայն երկու անգամ պատվաստված անձանց․ Գամկրելիձե

Վրաստանում տեղաշարժի սահմանափակումների մեղմացումը առաջին հերթին կվերաբերի միայն երկու անգամ պատվաստված անձանց․ Գամկրելիձե

Համաձայն Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի՝ համակարգող խորհրդի այսօրվա նիստին քննարկվել են նաև ամբողջությամբ պատվաստված բնակչության համար խրախուսական միջոցառումներ սահմանելու հարցը: Ինչպես հայտարարել է Գամկրելիձեն, եթե տեղաշարժի սահմանափակումը մեղմացվի, առաջին հերթին այն կվերաբերի միայն երկու անգամ պատվաստված անձանց: «Այսօր մենք քննարկեցինք նաև խրախուսման միջոցառումները, որ կրկնակի պատվաստված մարդկանց դեպքում պարտադիր թեստավորում այլևս անհրաժեշտ չլինի: Բացի այդ, եթե պարետային ժամի հետ կապված մեղմացնող քայլ ձեռնարկվի, առաջին հերթին այն կվերաբերի միայն երկու անգամ պատվաստված անձանց»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն: Այն հարցին, թե արդյո՞ք պատվաստված անձանց արտոնություններ սահմանելը չի լինի խտրական մոտեցում, Գամկրելիձեն ասել է, որ ընդհակառակը, դա բոլորի համար խթան կդառնա՝ պատվաստվելու: «Ինչու պետք է խտրականություն լինի, ընդհակառակը, մենք բոլորս պետք է պատվաստվենք: Աշնանը մենք անպայման պետք է անվտանգ գնանք դպրոցներ, այսինքն՝ բոլոր ուսուցիչները պետք է երկու անգամ պատվաստվեն, ինչպես նաև համալսարանները, ուսանողները և բոլոր դասախոսները պետք է երկու անգամ պատվաստվեն, եթե ուզում ենք հաղթահարել վարակը: Պատվաստվելու հնարավորություն բոլորի համար կլինի, ես կարող եմ հաստատել, որ հուլիսի առաջին շաբաթվանից Վրաստանը կունենա այնքան պատվաստանյութ, որ այն հասանելի լինի բոլորին»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։