Գրենլանդիայի մայրաքաղաքից կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են ծովային և ավիափոխադրումները

Գրենլանդիայի մայրաքաղաքից կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են ծովային և ավիափոխադրումները

Գրենլանդիան կորոնավիրուսի համավարակի բռնկումների հետևանքով դադարեցնում է մայրաքաղաք Նուկից բոլոր ավիափոխադրումներն ու ծովային փոխադրումները: Այս մասին հայտնում է Reuters-ը: Գրենլանդիայի պետական համաճարակաբան Հենրիկ Հանսենը հայտարարել է, որ սահմանափակման պատճառը նախօրեին մայրաքաղաքում կորոնավիրուսի հինգ նոր դեպքերի հայտնաբերումն է: Իշխանությունները կապվել են այն անձանց հետ, ովքեր շփվել են վարակվածների հետ: Հանսենի գնահատմամբ, դրանց թիվը կարող է հասնել 200-ի: