Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ ոստիկանություն

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ ոստիկանություն

Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր նախընտրական քարոզարշավին մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի ներկայացուցիչները ընտրակաշառք բաժանելու համար բերման են ենթարկվել ոստիկանություն, սակայն գործին ընթացք չի տրվել: Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նշենք, որ այսօր մի քանի լրատվամիջոցներ հղում անելով իրենց անհայտ աղբյուրներին գրել էին, թե իբր երեկ՝ հունիսի 14-ի երեկոյան, բերման է ենթարկվել 7 անձ՝ Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու կասկածանքով։