Հայտնի է «Ալաշակերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում

Հայտնի է «Ալաշակերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում

Շվեյցարական Նիո քաղաքում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» որակավորման առաջին փուլում կմրցի Ուելսի չեմպիոն «Կոնաս-Կի Նոմադսի» հետ: Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին կամ 7-ին, իսկ պատասխանը՝ հուլիսի 13-ին կամ 14-ին: Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»: