Էրիկսենը լուսանկար է հրապարակել և դիմել երկրպագուներին

Էրիկսենը լուսանկար է հրապարակել և դիմել երկրպագուներին

Ֆուտբոլի Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով ուշագնացել էր եղել Եվրո-2020-ի Ֆինլանդիայի դեմ մրցավեճում, հիվանդանոցից դիմել է երկրպագուներին․ «Բարև բոլորին. շատ շնորհակալ եմ ձեր հրաշալի ողջույնների և ուղերձների համար ամբողջ աշխարհից: Դա մեծ նշանակություն ունի իմ ու իմ ընտանիքի համար: Լավ եմ՝ հաշվի առնելով հանգամանքները: Ես դեռ պետք է մի քանի հետազոտություն անցնեմ հիվանդանոցում, բայց ինձ լավ եմ զգում: Այժմ ես երկրպագելու եմ Դանիայի ազգային հավաքականի տղաների համար հաջորդ խաղերում: Խաղացեք ամբողջ Դանիայի համար»։ Դանիացի ֆուտբոլիստը նաև լուսանկար է հրապարակել